00:00:00

Դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Փաշինյանի

22:46, 31 հոկտեմբեր 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝  ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Դատական տեղեկատվական համակարգից NEWS.am–ը տեղեկացավ, որ գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին և նախապատրաստել դատաքննության։ Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս սեպտեմբերի 19–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։  Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի կողմից որպես հայցի ապահովման միջոց միջնորդություն է ներկայավել  պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ, ինչը սակայն դատարանը մերժել է։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր