00:00:00

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

22:31, 31 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 2018 թ. օգոստոսի 7-ին հերթական անգամ հրաժարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ա. Ի.-ին տեղափոխել «Արթիկ» ՔԿՀ՝ պատճառաբանելով, թե վերջինս թշնամական հարաբերություններ ունի «Արթիկ» ՔԿՀ մի շարք դատապարտյալների հետ, և անվտանգության խնդիրներ կառաջանան: Բայց թե կոնկրետ ում հետ և ինչպիսի խնդիրներ կան, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը չի մեկնաբանում: Մինչդեռ դատապարտյալ Ա. Ի.-ի կինը, որն այդ հարցով դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պնդում է, որ դատապարտյալը «Արթիկ» ՔԿՀ որևէ դատապարտյալի հետ թշնամական հարաբերություններ չունի, անվտանգության խնդիր առավել ևս չկա: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. սեպտեմբերի 6-ին դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ Քրեակատարողական ծառայության կայացրած որոշումները համապատասխան պատճառաբանություններով ներկայացնելու հարցով: Նախարարին ուղղված գրության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշել է, որ դատապարտյալ Ա. Ի.-ին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ դատապարտյալների հետ և ինչպիսի խնդիրներ ունի Ա. Ի-ն, չի մեկնաբանվում նաև, թե որոնք են այդ թշնամական հարաբերությունների պատճառները: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր