00:00:00

Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվեց

16:39, 31 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 27–ին երեկոյան ձեռքին նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Այս մասին NEWS.am–ին ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։ 43–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նա կալանավորվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր