00:00:00

Սեռական ոտնձգության զոհ անչափահասը՝ կրկնակի զոհացման վտանգի առաջ

02:16, 31 հոկտեմբեր 2018 Իրավական

Երևանի 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ կատարելու համար և քրեական գործն ուղարկվել դատարան։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է այս դեպքին՝ նշելով, որ կատարվածի մասին ահազանգել է անչափահասի մայրը։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, պարզվել անձի ինքնությունը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և այն մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Սակայն պարզվեց, որ անչափահասը կրկին կանգնել է կրկնակի զոհացման վտանի առաջ. Խնդիրն այն է, որ սեռական բռնության գործով հանրայնացվել է անչափահասի անուն-ազգանունը, որին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք՝ այդպիսով վտանգելով երեխայի լավագույն շահի պաշտպանությունը։ Եւ ընդհանրապես՝ նկատենք, որ վերջին շրջանում Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում միջոցներ չեն ձեռնարկվում սեռական բռնության զոհերի տվյալներն ապաանձնավորելու ուղղությամբ։ Հրապարակվում են անգամ այն զինվորների անունները, ովքեր զինծառայության ընթացքում ենթարկվել են սեռական բռնության՝ այդպիսով վտանգելով բռնությունից հետո ոչ միայն նրանց վերաինտեգրվելը հասարակության մեջ, այլ կյանքն ընդհանրապես։ Սեռական բռնության զոհերի իրավունքները պաշտպանելու, նրանց կրկնակի զոհացումը բացառելու , առավել եւս անչափահասների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունը հարգելու ուղղությամբ դատական համակարգը պետք է լրջագույնս մտածի։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր