00:00:00

ՓԾ աշխատանքային խումբը ուսումնասիրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունները

21:22, 30 հոկտեմբեր 2018

Օրերս ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ Տավուշի մարզում իրականացրեց 2017թ. քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն: Ինչպես  տեղեկացրին նԱԻՆ լրատվական ծառայությունից, ուսումնասիրությունն անցկացվել է Տավուշի մարզի ՔՊ ծառայություններում, տարահանման հանձնաժողովում, Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Մովսես, Վազաշեն համայնքներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում և խոշոր գործարաններում: ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերելու մարզի համայքներին և կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում: Քննարկվել է նաև ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ստորաբաժանումների և ՊՆ ԶՈւ զորամասերի միջև փոխգործակցության պլանների մշակման գործընթացը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր