Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի պարագայում չի թույլատրի ամերիկյան ռազմական նավերի մուտքը Պարսից ծոց։
Ինչպես տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությանը, Աբդոլլահին պնդել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն այլևս չեն կարողանում մոտենալ Պարսից ծոցին և Իրանի տարածքային ջրերին։
«ԱՄՆ նախագահը կարող է միայն երազել, որ իր զինծառայողներն ու զինված ուժերը կրկին մուտք գործեն Պարսից ծոց»,– ասել է նա: