00:00:00

Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ

12:33, 24 հոկտեմբեր 2026 Իրավական

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի  մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր