00:00:00

Կիևը և Մոսկվան հաստատել են Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում հրադադարի հաստատումը

12:10, 24 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Կիևը և Մոսկվան հաստատել են Սպիտակ տան տեղեկությունը, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաջողվել է հրադադարի հասնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում, որտեղ վերջին շրջանում հումանիտար ծանր իրավիճակ էր ստեղծվել:

 

Չդադարող հարվածների հետևանքով անհնար էր դարձել սնունդ և հումանիտար այլ աջակցություն հասցնել քաղաք, ինչպես նաև ապահովել բնակիչների տարհանումը:

 

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական կողմը հոկտեմբերի 27-ի վաղ առավոտից հումանիտար նկատառումներով կդադարեցնի կրակը Խերսոնի ուղղությամբ, կսահմանվի լռության ռեժիմ:

 

Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Դմիտրո Լուբինեցը ևս հաստատել է, որ Օլեշկի հումանիտար աջակցություն հասցնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Նրա խոսքով՝ գործողությունն իրականացվելու է աստիճանաբար, քանի որ դրա իրագործումը չափազանց բարդ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր