00:00:00

Պատերազմը դադարեցնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն է. Ռուբիո

14:01, 24 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը: Մարկո Ռուբիոն հայտարարել է՝ այն, ինչ տեղի է ունենում, պատերազմ է Դոնբասի համար: Նրա կարծիքով՝ պատերազմը դադարեցնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը Դոնբասի նկատմամբ վերահսկողությունն է:

«Մենք ամեն օր փորձում ենք գտնել փոխզիջման հասնելու և կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղիներ, սակայն նրանք զիջումների պատրաստ չեն: Ուկրաինացիները հիմնավոր պատճառ ունեն: Խոսքը նրանց ինքնիշխանության և երկարաժամկետ անվտանգության մասին է»,- հավելել է Ռուբիոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր