00:00:00

Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան

10:02, 24 հոկտեմբեր 2026 Բլոգ

Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է։ Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։


«Թե ինչ է նշանակում ընտրություններ փաշինյանական ձևով, բոլորը գիտեն, նույնիսկ Եվրոպայում՝ կալանավորումներ, բռնաճնշումներ, ձայների գողություն (ԲՀԿ-ն վկա), թշնամության, ատելության սերմանում ու խորը հիասթափության ալիք:

Ես չգիտեմ, թե արտահերթ ընտրություններից ակնկալիք ունեցողները մտքում ինչ սցենարներ ունեն (հուսով եմ` ունեն կամ կունենան), բայց մի բանում վստահ եմ՝ գործող իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում, որում իրենցից դուրս ուժերի, գործիչների դերը կա՛մ պատասխանատվության կիսումն է, կա՛մ բռնաճնշումների նոր ալիքի տակ հայտնվելը:

Թե այդ արկածախնդրությունն ի՞նչ դրսևորմամբ կլինի, աստիճանաբար կուրվագծվի, բայց մի բան ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է, իսկ իրադրությանը համարժեք չգործելու պարագայում ցավոտ հարվածներ է ստանալու և՛ հավաքական ընդդիմությունը, և՛ պետությունը»,- գրել է Աբրահամյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր