Միացյալ Նահանգները կզբաղվի Կուբայով՝ Իրանի դեմ գործողության ավարտից հետո․ հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում Կոնգրեսի միջանկյալ ընտրության քարոզարշավի ժամանակ։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամերիկյան նավերն Իրանից վերադարձի ճանապարհին կանցնեն Կուբայի կողքով, իսկ դրանցից մեկը կանգ կառնի ափից մոտ 50 մետր հեռու:
«Նրանք ձեռքերը վեր կբարձրացնեն, իսկ հետո մենք այնտեղ կուղարկենք Մարկո Ռուբիոյին, որպեսզի նա գործն ավարտին հասցնի»,- հավելել Է Թրամփը: