00:00:00

Բելգիա-Արցախ հարաբերությունները զարգանում են դինամիկ. Բակո Սահակյան

20:13, 30 հոկտեմբեր 2018

Բելգիա-Արցախ հարաբերությունները քննարկել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամները՝ Ժան Ժակ Ֆլաուի գլխավորությամբ: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բելգիայի հետ հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ, հատկապես՝ միջխորհրդարանական հարթությունում՝ ընդգծելով դրա կարեւորությունը եւ պահանջվածությունը Արցախի համար: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին ու արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր