00:00:00

Վահրամ Բաղդասարյանի փեսան հարմարվել է նոր Հայաստանին․ Սարգսյանը կշարունակի մնալ թաղապետ

21:46, 30 հոկտեմբեր 2018

Երերանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ով քաղաքապետ ընտրվելուց հետո հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան աշխատել իր հետ, իր սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ կմնան եւ կաշխատեն։ Մարությանը չէր հասցրել նման վստահեցում անել, երբ հաջորդ օրը նոր հարցազրույց տվեց, պնդելով, որ քաղաքապետարանում կադրային փոփոխություններ են լինելու։ Երեկ Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշանակվեցին փոխքաղաքապետեր։ Բոլոր չորս փոխքաղաքապետերն էլ Հայկ Մարությանի մտերիմ շրջանակներից են։ Հրաչյա Սարգսյանը, ով Մարությանի առաջին տեղակալն է։ Վերջինս կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետն էր։ Փոխքաղաքապետերից՝ Հայկ Սարգսյանն էլ մասնագիտությամբ տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս է։ 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար։ Մյուս 2 փոխքաղաքապետները, քաղաքապետի հարազատ միջավայրից են՝ շոու բիզնեսից։ «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, որը բազմաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» և «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է։ Նախկին իշխանությունները նրան հաճախ էին պատվերներ իջեցնում։ Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը։ Միաժամանակ Մարությանը կադրային փոփոխություններ է իրականացնում թաղապետարաններում։ Վարչական շրջանների ղեկավարները եւս այս օրերին փոխվել են։ Չի բացառվում, որ առաջիկայում մյուսները եւս փոխարինվեն Մարությանի մտերիմներով։ Այս ամենով հանդերձ կլինեն վարչական շրջաննների ղեկավարներ, ովքեր կշարունակեն պաշտոնավարել։ Մասնավորապես մեր ունեցած տեղեկություններով Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը կմնա իր պաշտոնին։ Վերջինս հիշեցնենք, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փե­սան է։ Սարգսյանը միաժամանակ Կամո Արեյանի քրոջ որդին է։ Արեյանը, հիշեցնենք Տարոն Մարգարյանի տեղակալն էր։ Մարությանը վերջինիս առաջարկել է շարունակել աշխատանքը քաղաքապետարանում՝ որպես խորհրդական։ Ստացվում է «անփոխարինելի» Արեյանը, ով գրեթե բոլոր քաղաքապետերի հետ աշխատել է, կշարունակի վայելնքները նաեւ հեղափոխական Հայաստանում, զուգահեռ անձեռնամխելի պահելով նաեւ զարմիկի պաշտոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր