00:00:00

Մայք Սարյանը մեծ ներդրում կունենա ՀՀ մարզերի բուժհաստատությունների արդիականացման գործում

21:18, 30 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 30-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ամերիկայի առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ, ԱՄՆ 15 նահանգների 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար, բարերար Մայք Սարյանին և նրա օգնական Միսակ Քեշեշյանին: Ողջունելով Մայք Սարյանին առաջին անգամ Հայաստան այցելության առթիվ՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նա հպարտություն է ոչ միայն Հայաստանի, հայ ժողովրդի, ամերիկահայերի, այլև ամերիկյան հասարակության համար: 2017 թվականին հենց Մայք Սարյանն ընդգրկվեց ԱՄՆ առողջապահության ոլորտի 25 լավագույն գործադիր տնօրենների ցանկում: «Ձեր հաջողության պատմությունն անչափ ոգևորիչ է: Մեզ համար շատ կարևոր է սփյուռքում հայապահպանության հարցը, լեզուն և մշակույթը, սակայն միևնույն ժամանակ մեր հայրենակիցները պետք է ինտեգրվեն իրենց բնակության երկրների հասարակություններին և լինեն լավ քաղաքացիներ: Նրանք շատ հաճախ նաև Հայաստանի ու այդ երկրների երկկողմ հարաբերությունների համար երաշխիք են»,-նշեց նախարարի պաշտոնակատարը: Մայք Սարյանը, շարունակելով Մխիթար Հայրապետյանի խոսքը, շեշտեց, որ ունենալով տասնամյակների աշխատանքային փորձ առողջապահության ոլորտում և մասնագիտական զբաղվածություն, մշտապես տեղյակ է ամերիկահայ համայնքին, Հայաստանին, հայերին հուզող հարցերին: «Պատրաստ եմ աջակցել Հայաստանին, կանգնել նոր կառավարության և հայ ժողովրդի թիկունքին, որ հաջողենք յուրաքանչյուր հարցում: Իմացեք, որ ունեք լավ բարեկամ՝ հանձին ինձ»,-ընդգծեց Մայք Սարյանը: Նա ցանկանում է նպաստել Հայաստանի մարզերի զարգացմանն ու մարզային և գյուղական բուժհաստատությունների արդիականացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր