00:00:00

Տպավորություն է, որ կան ուժեր, որ սիրում են պերմանենտ գնալ քաղաքական ինքնասպանության ճանապարհով. Նաիրա Զոհրաբյան

16:44, 30 հոկտեմբեր 2018

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ԱԺ-ում, այդ ապոլիտիկ, իռացիոնալ, ոչ քաղաքական վերաբերմունքը, երբեմն տպավորություն է, որ կան քաղաքական ուժեր, որ սիրում են պերմանենտ գնալ քաղաքական ինքնասպանության ճանապարհով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Ազատության» հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկրորդ անգամ տապալմանը: «Այդուհանդերձ, ես ուզում եմ հուսալ, որ բոլոր քաղաքական ուժերը հավատարիմ կմնան իրենց հայտարարություններին, պայմանավորվածություններին եւ որեւէ ֆորս մաժոր նոյեմբերի 1-ին չի լինի: Այսինքն վարչապետ չի ընտրվի Նիկոլ Փաշինյանը, ինչը նշանակում է, որ իրավունք ուժով ԱԺ-ն կլուծարվի եւկմիացվի արտահերթ ընտրությունների ժամացույցը»,-ընդգծել է նա: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը Աժ-ում ստացավ 62 կողմ ձայն, չբավարարեց մեկ ձայն, որ այն ընդունվի: ՀՀԿ-ն նախորդ անգամվա պես բոյկոտեց քվեարկությունը: «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններն ամբողջ կազմով կողմ քվեարկեցին, ՀՅԴ-ից երկու պատգամավոր բացակա էին եւ չեն քվեարկել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր