00:00:00

ԲԴԽ նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին

17:17, 30 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին  եւ Արշակ Վարդանյանին: ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 եւ ԲԴԽ-42-Ո-117 որոշումներով ներկայացված առաջարկությունները: Շնորհավորելով դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ նրանք իրենց փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունը եւ մարդկային բարձր որակները կներդնեն ի նպաստ վերաքննիչ ատյանի գլխավոր գործառույթի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը: Միջոցառման ավարտին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գործերի բաշխման համակարգի հստակեցման, դատարանների ծանրաբեռնվածության եւ ծախսատարության նվազեցման, դատական տարածքների օպտիմալ բաշխվածության, ինչպես նաեւ արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումներ եւ կառուցակարգային լուծումներ պահանջող այլ հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր