ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը համարում է, որ ներկայումս դատավորներին ավելի անկախ են, քան նախկինում::
Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «հեռախոսային զանգերի արդարադատությանը»՝ հավելելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է տեղյակ լինի որևէ անձի գործադիր մարմնին զանգելու դեպքերի մասին:
«ԲԴԽ-ն պետք է տեղյակ լինի նման զանգերի մասին, որպեսզի համապատասխան որոշումներ կայացնի: Ե՛վ զանգողը, և՛ զանգ ստացողը պարտավոր են ԲԴԽ-ին տեղյակպահել դրա մասին: Այսօրվա մեր իրականությունում դատավորներն ավելի անկախ են, քաննախկինում՝ բոլոր մեխանիզմներով: Մենք փորձում ենք ինչ-որ բան պարզել՝ ելնելով այդխոսակցություններից: Բնականաբար, տվյալ դեպքում բոլորը հրաժարվում են՝ ասելով, որիրենք չեն զանգել և այլն։ Բայց, եթե խոսակցություններ կան, իսկ մի լավ խոսք կա՝ «առանցկրակ ծուխ չի լինում», հնարավոր է, որ ինչ-որ մակարդակով զանգեր լինում են։ Իհարկե, դադատապարտելի, հակաօրինական երևույթ է, հակասում է ոչ միայն Դատական օրենսգրքիպահանջին, այլև մեր՝ ապրիլի 12-ի որոշման պահանջին», - ասաց նա։
Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ իրենք լիազորություններ չունեն ծառայողական քննություն իրականացնելու, որպեսզի հասկանան, թե ով է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զանգող դատավորը:
ԲԴԽ նախագահի խոսքով՝ այս պահին նման երևույթները նվազել են, քանի որ արդեն իսկ նաև այդ մասին խոսակցություններն էլ են նվազել։
«Վերջին խոսակցությունը կապված էր ՀՀ 2-րդ նախագահի և Յուրի Խաչատուրովիխափանման միջոցների հետ, ինչն արդեն ուսումնասիրել ենք։ Այդ դեպքում դատավորըհայտնի էր, և մենք հետաքրքրվեցինք։ Դատավորը բանավոր, հետո, մեր պահանջով, նաևգրավոր, ներկայացրեց, որ ինքը որևէ կոմունիկացիա չի ունեցել, որևէ մեկին չի զանգել։Մենք ավարտեցինք այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն գործ բացեց և սկսեց քննել»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։