00:00:00

Թալանել են ու տարել սահման՝ զինվորներին

19:21, 29 հոկտեմբեր 2018 Իրավական

Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին ուշագրավ դեպքեր են արձանագրվել. գողությունների շղթա է սկսվել Երևանում և մարզերում գտնվող աչք շոյող առանձնատներից, գրում է 1in.am-ը: Կոլյա անունով մի երիտասարդ որոշել է ընկերոջ հետ օգնել սահմաններում պատերազմական լարված իրավիճակը հսկող դիրքապահ զինվորներին…օլիգարխների հաշվին: Այն տները, որոնք իրենց դուր են եկել, ներթափանցել են ներս՝ օգտագործելով նաև իրենց մարմնամարզական հմտությունները: Նրանց հետ չեն պահել նույնիսկ տների բարձր պատերը: Հանգիստ մագլցել են պատերով և տներից գողություններ արել նույնիսկ այն ժամանակ, երբ տան անդամները տանն են եղել:  Երբեմն ստիպված են եղել նաև «հատուկ օպերացիայի» պահին մտնել տան անդամի «դերի մեջ» և արձագանքել իբրև տան անդամ՝ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար: Գիշերը, ննջասենյակում, գողության ամենաթեժ պահին, տանտիրուհին կրնկի վրա բացել է դուռը և առանց լույսը վառելու հարցրել՝ «Լյով, քնեցի՞ր»: Կոլյան ներսից «Լյովի» ձայնով արձագանքել է՝ «հա»: Հոգատար տանտիրուհին դուռը ծածկել է՝ «ամուսնուն» չխանգարելու համար ու գնացել: Գիշերային գողերն արել են իրենց գործն ու տանտերերի ոսկեղենը վերցնելով լքել տունը… Տասնյակների հասնող գողություններից ստացված գողոնի մի մասը ծառայեցրել են ազգային նպատակներին: Խանութներից սնունդ, քաղցրեղեն, անհրաժեշտ պարագաներ են գնել զինվորների համար ու, բարձելով մի քանի բեռնատար մեքենաներ, «սնիկերսներով» ուղևորվել զորամասեր: Երբ հասել են տեղ՝ զինվորականները և կամավորները հաճելի անակնկալից զարմացած հարցրել են՝ ո՞վ է ուղարկել: Տղաները պատասխանել են՝ ժողովուրդը ձեր կողքին է, նրանք են հավաքել, ուղարկել… Հետագայում պարզվել է, որ տուժածների շարքում հայտնի գործարարներ և  նախկին պաշտոնյաներ կան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր