00:00:00

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

16:04, 29 հոկտեմբեր 2018 Իրավական

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացրին Հայաստանում  ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից,  Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, ում մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով  առանց խոչընդոտների հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, իրանա-թուրքական սահմանները և միայն Հայաստան մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից: Սահմանախախտը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի  հանգամանքները պարզելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր