00:00:00

Ոստիկանները բացահայտել են Շենգավիթում կատարված կողոպուտի դեպքերը

00:50, 28 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգել 60-ին մոտ մի կին։ Հայտնում էր, որ ժամը 13.00-ին, Եղբայրության 8 հասցեի մոտ անհայտ անձը քաշել ու ձեռքից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, բանալիներ, 20.000 դրամ: Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաեւ հոկտեմբերի 15-ին, ժամը 19.10-ին։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին փոխանցեցին, որ զանգահարել է 60-ն անց մի կին ու հայտնել, որ ժամը 19.00-ին Նժդեհի 13/2 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է բանկային քարտ, բնակարանի բանալիներ, 8.000 դրամ եւ բջջային հեռախոս: Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։ Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները պարզեցին, որ կողոպուտները կատարել է 36-ամյա Վլադիմիր Վ․-ն, որը նույն օրը հայտնաբերվել եւ կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն եւ ներկայացվել քննչական բաժին։ Դեպքերի նախաքննության շրջանակում Վլադիմիր Վ․-ն ցուցմունք է տվել, որ բացի նշված հանցադրվագներից, հոկտեմբեր ամսվա սկզբին, Եղբայրության փողոցում կողոպտել է մի աղջկա՝ հափշտակելով դրամապանակը։ Հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում, կողոպտել է մի կնոջ՝ հափշտակելով դրամապանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր