00:00:00

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 39 դեպք. Գողություն, դրամանենգություն, ծեծ

19:34, 27 հոկտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության եւ մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, կողոպուտի եւ թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 2 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության եւ կողոպուտի 2-ական, բնակարանային գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր