00:00:00

Վճռաբեկ դատարանը չի ձգձգում Թաթուլ Շուշանյանի գործի քննությունը, այն ուղարկվել է դատարան. ԲԴԽ

01:47, 27 հոկտեմբեր 2018 Իրավական

Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի քրեական գործով զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվությունը,  թե ՀՀ վճռաբեկ դատարանը միտումնավոր ձգձգում է ԵԴ/0680/01/18 քրեական գործի ընդդատության հարցի քննությունը, իրականության հետ ոչ մի աղերս չունի: Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխնցմամբ, հաշվի առնելով գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի կարգով ընդդատության մասին վեճը լուծելու նպատակով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից ուղարկված թիվ ԵԴ/0680/01/18 քրեական գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 8-ի մակագրությամբ, հանձնարարվել է Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանմանը՝ բարձրացված հարցի վերաբերյալ իրավական վերլուծություն ներկայացնելու համար: 2018 թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը ներառյալ եղել են ոչ աշխատանքային և հանգստյան օրեր: Օրենքով սահմանված կարգով գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով քրեական գործը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 16-ի համապատասխան գրությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր