00:00:00

Գորիսի քաղաքապետը կպատժվի՞

18:30, 26 հոկտեմբեր 2018 Իրավական

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 18-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացվել են տեղեկություններ, որ այդ օրը Գորիսի քաղաքապետարանին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ 9-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Լյովա Արզանյանի և Գորիս քաղաքի Սաթյան 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 27-ամյա Առուշ Առուշանյանի ու Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտակ Առուշանյանի միջև։ Նշենք, որ այս միջադեպը Գորիսի երիտասարդ քաղաքապետի մասնակցությամբ միակը չէ։  Նախորդ տարի ապրիլին Սյունիքի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանը թիմակիցների հետ փորձել էր հարձակում գործել Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տան վրա: Ոստիկանությունում նյութեր  նախապատրաստվեցին, սակայն քրեական գործ չհարուցվեց, եւ Առուշանյանը ջրից չոր դուրս եկավ։ Երկրում իրավիճակ է փոխվել, եւ նախկինում իրեն անպատժելի համարող երիտասարդը դժվար, թե այս անգամ կարողանա խուսափել օրենքից։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Առուշանյանին օրենքից խուսափել եւ միջադեպերից մշտապես անպատիժ դուրս գալուն օգնել է Գորիսի ոստիկանապետի տեղակալ Ռադիկ Բակունցը։ Հավելենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է։ Բայց չի զինակոչվել՝ առողջական խնդիրների վերաբերյալ զավեշտալի հիվանդությունների մասին փաստաթղթեր ներկայացնելով: Փոխարենը, մամուլի հրապարակումների համաձայն  ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսևորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երևանում փորձել հարաբերություններ հաստատել: Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երևանից: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր