00:00:00

Պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից. «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության պատասխանը՝ Փաշինյանին

15:57, 26 հոկտեմբեր 2018 Իրավական

Պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը՝ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Պարոն Նիկոլ Փաշինյան. պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաեւ ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, եւ նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է: Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետեւում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» եւ «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր