00:00:00

Հայտնի ձայնագրության գործով Քոչարյանը տուժող չճանաչվեց. միջնորդությունը մերժվել է

14:23, 26 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակման վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի  միջնորդությունը Քննչական կոմիտեն մերժել է: Այս մասին ասել է  Հովհաննես Խուդոյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Խուդոյանը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանին սույն գործով տուժող ճանաչելու վերաբերյալ: Ըստ նրա՝ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերեւույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր