00:00:00

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի 62–ամյա ղեկավարը կասկածվում է զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

04:32, 26 հոկտեմբեր 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմապերպված հանցավորությամ դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար, 62-ամյա Ռազմիկ Մարգարյանը կատարել է մի շարք չարաշահումներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունների մեջ մտնում է այն, որ Ռ. Մարգարյանը Արմավիրի մարզում գրանցված մի շարք տնտեսվարողների հետ 2017- 2018 թվականների ընթացքում կազմել է ապրանքների ձեռքբերման և ծառայությունների մատուցման սուտ պայմանագրեր, որից հետո համայնքի բյուջեից փոխանցել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը նա փոխանցել է, իսկ հետո մեծ մասը հետ է ստացել և յուրացրել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռ. Մարգարյանը անցյալ տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին իր համայնքի զոհված ազատամարտիկների գերեզմանների վերանորոգման, համայնքի անբարեկարգ փողոցների բարեկարգման աշխատանքների կատարման համար բյուջեով նախատեսված գումարներ հափշտակել, դիտավորությամբ շահադիտական նպատակներով օգտագործել է պաշտոնական դիրքը և անձնական այլ շահարգռվածությունից ելնելով՝ ինչ-որ անհատ ձեռներեցի հետ նախնական համաձայնությամբ կեղծ պայմանագրեր է կնքել և աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր է կազմել և դրա միջոցով շուրջ 1 մլն 900 հազար դրամ փոխանցել է անհատ ձեռներեցին, իսկ հետո առձեռն հետ է վերցրել 1մլն 700 հազար դրամ գումարը ու այն յուրացրել: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր