00:00:00

Պոկել է բարձրախոսի լարը, պատճառել է մարմնական վնասվածք (տեսանյութ)

01:30, 26 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կնոջը ծեծի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, 2018թ. ապրիլի 25-ին Ոստիկանությունում քաղաքացուց էլեկտրոնային դիմում է ստացվել այն մասին, որ 2018թ. ապրիլի 19-ին Երևան քաղաքի «Հերացի» ավագ դպրոցի դիմաց՝ ելույթի ժամանակ, անհայտ անձը (անձինք) սեղմել է իր ձեռքերի մատները՝ պատճառելով մարմնական վնասվածք, պոկել բարձրախոսի լարը՝ վնասելով այն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ստացվել և զննության են ենթարկվել վարույթն իրականացնող մարմնին տրամադրված տեսագրությունները: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք մոտենում դպրոցի մոտ բարձրախոսով խոսացող կնոջը, քաշքշում ելույթ ունեցողի ձեռքերից: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված անձին/անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի կամ դեպք մասին ընդհանրապես, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների քննչական բաժին: https://www.youtube.com/watch?v=9ccfXTaaieM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր