00:00:00

Սահմանադրական դատարանը գրանցել է Արմեն Սարգսյանի դիմումը

22:14, 25 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ սահմանադրական դատարանը գրանցել է 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի  քարտուղար  Մարիաննա Հակոբյանը՝  նշելով, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ ՍԴ աշխատակարգի 27–րդ կետի 2–րդ մասի համաձայն՝ այս գործերով դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 20–օրյա ժամկետում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր