00:00:00

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

21:26, 25 հոկտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման կամ վատնման եւ ծեծի 4-ական, խուլիգանության 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ սպանության սպառնալիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 եւ ավտոմեքենա փախցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր