00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ

21:38, 25 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 45-ամյա Լ.Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 25-ի առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և դեպքի վայրի զննությամբ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդանի կիրճ կոչվող վայրում, հայտնաբերվել է Երևանի բնակչուհի, 1973թ. Լ.Խաչատրյանի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր