00:00:00

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

20:50, 25 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան և Կողբացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գր.Լուսավորչի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա», «Տոյոտա» և երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու «Օպել»-ի և «Տոյոտա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Դեու» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Կարբի գյուղից «Դեմեր» կոչվող այգիներ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գահավիժել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011», «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Նուբարաշեն-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բորա» և «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաներ. Նիսան Տեանա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դարբնիկ և Դաշտավան գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 52-ամյա քաղաքացուհի։ Պարզվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր