00:00:00

Տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետերի հանդիպումը

15:50, 25 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Նախ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը, որից հետո հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը:  Արծարծվեցին Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր: Ընդգծվեց մարդկության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում, աշխարհում խաղաղությանն ու համերաշխության հաստատմանն ի խնդիր Քրիստոնեական Եկեղեցիների գործակցության առավել խթանման և ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման  ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ նաև Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խոսվեց երկու Եկեղեցիների միջև կապերի զորացման ուղիների, Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների և համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր