00:00:00

Ի՞նչ առնչություն ունի Սերժ Սարգսյանը ԵՊՀ–ում չարաշահումների հետ (տեսանյութ)

19:42, 25 հոկտեմբեր 2018

Եթե ուղղակի ցուցումներ են եղել, դրանով իրավապահ մարմինները կզբաղվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՊՀ–ում բացահայտված չարաշահումներում ինչ առնչություն ունի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ուսումնասիրեք խորհրդի լիազորություններն ու նախագահի լիազորությունները եւ կտեսնեք, որ այնքան էլ առնչություն չունի այն գործունեության հետ, որով մենք զբաղվում ենք»,–ասաց նա։ Ավելի վաղ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ ԵՊՀ–ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում նախնական տվյալներով չարաշահումների ծավալը գերազանցում է Ագրարային համալսարանում արձանագրված չարաշահումների ծավալը։   https://www.youtube.com/watch?v=rdOO7c_4ln0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր