00:00:00

Աջ ղեկով մեքենաները կարող են որպես պահեստամաս բերել Հայաստան (տեսանյութ)

19:24, 25 հոկտեմբեր 2018

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնականատար Հակոբ Արշակյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ աջ ղեկով մեքենաների խնդրին: Ներկրողները մեծաքանակ ավտոմեքենաներով մնացել են սահմանին: Նախարարն ասաց, որ ըստ օրենքի՝ արգելվում է աջ ղեկով մեքենաների՝ որպես տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան, հետևաբար, այդ մեքենաները կարող են որպես պահեստամաս բերել Հայաստան, բայց ոչ որպես տրանսպորտային միջոց: «Վաղը տեղի են ունենալու քննարկումներ, և կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի: Այդ խումբը, որն առաջարկում է օրենքը փոխել, այսօր ես իմացա, որ իրենց պահանջը փոխել են և առաջարկում են, որ աջ ղեկի ներմուծումը ուղղակի թույլատրվի և վերջ: Այդ առումով վաղվանից սկսած լինելու են քննարկումներ»,- ասաց նա: Հակոբ Արշակյանը հստակ դիրքորոշում չհայտնեց, թե ինքը հակվա՞ծ է օրենքի փոփոխությանը: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=6iuyXREphJU&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր