00:00:00

Հերյուրանք է, որեւէ ճնշում չի գործադրվել. Դավիթ Սանասարյանը հավաստիացրեց` ՏԻՄ գործերին չեն խառնվում

19:20, 25 հոկտեմբեր 2018

Պետական վերահսկողական ծառայությունը ՏԻՄ գործերին չի խառնվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Նա հայտնեց, որ ավարտվում են Անի համայնքում (Մարալիկի ու մնացած 16 համայնքների), ինչպես նաեւ Ազատամուտ գյուղում ուսումնասիրությունները, կան չարաշահումներ Ազատամուտում եւ Անի համայնքում։ Ազատամուտ գյուղի առնչությամբ նա նշեց՝ կարեկցում է գյուղի գյուղապետին. «Գյուղապետին ես ուղղակի կարեկցանքով եմ վերաբերվում, որի ընտանիքի անդամներից մեկը բանտարկված է, մյուսի նկատմամբ քրեական գործ է բացվում»։ Իսկ Ազատամուտի համայնքի ղեկավար ժորա Մարտիրոսյանի հայտարարությունը, թե Սանասարյանը իր վրա ճնշում է գործադրել, որ հրաժարական տա, Սանասարյանը հերյուրանք որակեց. «Հերյուրանք է, որեւէ ճնշում չի գործադրվել, ուղղակի տեղեկացրել ենք, որ ուսումնասիրություն է իրականացվելու, ասեմ ավելին՝ գյուղապետը 10 տարիների ընթացքում այդքան հարգանքի արժանի վերաբերմունք չի ստացել։ Վարագույրները թափթփված էին գետնին, որը նա բացատրում էր հետեւյալ կերպ՝ թող գան տեսնեն, որ ցուցարարները մտել եւ այսպիսի բան են արել, ասում էր՝ բոլորը իմ թշնամիներն են։ Մենք ուղղակի հանգստացրել ենք, տեղեկացրել ենք, որ նախնական առցանց ուսումնասիրությունների արդյունքներ ունենք, որոնք ի վնաս իրեն են, ամեն ինչ կփաստարկվի համայնքում ուսումնասիրության արդյունքում»։ Պետական վերահսկողական ծառայության պետը հավաստիացրեց՝ համայնքներում ուսումնասիրությունների համար վարչապետի հանձնարարական չեն ունեցել, քանի որ համայնքի բնակիչները դիմել են իրենց։ Նա հերքեց այն խոսակցությունները, թե ինքը խոսել է նաեւ Ուրցաձորի համայնքապետի հետ, խոստացել, որ եթե համայնքապետը հրաժարական տա իր մարդը փոխարենը կնշաակվի։ «Ուղիղ եթերով է մեր սկզբնական զրույցը, ապա ինքը հայտնել է, որ քանի որ համայնքում ճգնաժամային իրավիճակ է, պատրաստվում է հրաժարական տալ, որը որոշ ուժեր ներկայացրին թե մենք պարտադրում ենք։ Ես բոլոր համայնքապետերին ասել,  որ իմ լիազորությունների մեջ չի մտնում ձեզ ասել հրաժարական տալ թե չէ։ Նրանք հասկանում ենք, որ խնդիրները մեծ են եւ ընդառաջ են գալիս ժողովրդին»,–եզրափակեց Սանասարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր