00:00:00

Հակամարտության կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը. Ջոն Բոլթոն

19:18, 25 հոկտեմբեր 2018

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային կարևորության հարցերից մեկը: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Խնդրի լուծումը բարդ է: Եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ: Ես իմ այցով չեմ եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության փոփոխություն, կամ  նոր լուծումներ առաջարկելու այս հարցում: Կողմերը պետք է աշխատեն միմյանց հետ , և ի վերջո նրանք պետք է կարողանան գտնել լուծումը»,-նշեց Բոլթոնը՝ մեջբերելով մեկ այլ երկարատև հակամարտության հետ կապված իր նախկին վերադասներից՝ պետքարտուղար Ջիմ Բեյքերի խոսքերը. «Երևի ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան իրենք՝ կողմերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր