00:00:00

Վերադառնալուն պես կպարզեմ․ Թորոսյանը՝ Վանեսյանի հետ կապված սկանդալային միջադեպի մասին

19:07, 25 հոկտեմբեր 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել:Առողջապահական ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը, իրեն պահել է գռեհիկ ու առաջացրել է ներկաների զայրույթը: Վերջինս միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ է հնչեցրել, պահել է իրեն ինքնավստահ ու կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել: Այս առնչությամբ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Մամուլից ծանոթացա ինձ ուղղված բաց նամակին։ Այս պահին գործուղման մեջ եմ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Վերադառնալուն պես կպարզեմ բարձրացված հարցի հանգամանքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր