00:00:00

Համաներման հարցով ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հոկտեմբերի 31-ին

17:35, 25 հոկտեմբեր 2018 Իրավական

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 31-ին, նիստում որոշում կայացվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկվեց գումարել ԱԺ ատահերթ նիստ: Նիստը կգումարվի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Առաջարկվում է նիստը հրավիրել հետեւյալ օրակարգով` «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ: Նշենք, որ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նածագիծը կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր