00:00:00

Կառավարությունը մերժեց Ամենայն հայոց կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրելու առաջարկը

17:36, 25 հոկտեմբեր 2018

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 25-ի նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ պետական պահպանություն տրամադրելու Ամենայն հայոց կաթողիկոսին: Նիստում հարցը զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են համարվում ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետի թեկնածուն: Ըստ նույն հոդվածի 3-րդ մասի՝ այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից: Արտակ Զեյնալյանն առաջարկեց այդ դրույթը թողնել անփոփոխ, այսինքն՝ Ամենայն հայոց կաթողիկոսի համար օրենքում լրացում չկատարել: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ կոռեկտ է Ամենայն հայոց կաթողիկոսին համարել բարձրաստիճան պաշտոնատար անձ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր