00:00:00

Ո՞վ է կալանավորվելիք պատգամավորը․ ՀՔԾ պետի մեկնաբանությունը․ factor.am

17:16, 25 հոկտեմբեր 2018 Իրավական

Factor.am-ը գրում է․ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ շուտով պատգամավոր է ձերբակալվելու՝ կաշառքի գործով: Կառավարությունում լրագրողներից մեկի  հարցին, թե՝ ում մասին է խոսքը, Խաչատրյանն ասաց․ «Չեմ մեկնաբանում»: Նա նույն պատասխանը տվեց նաեւ, երբ հարց հնչեց՝ արդյո՞ք խոսքը Միհրան Պողոսյանի կամ Արամ Հարությունյանի մասին է: Հարցին՝ ընդհանրապես բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կա՞ հարուցված քրեական գործ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»: Ինչ վերաբերում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, ապա Սասուն Խաչատրյանը տվեց նույն պատասխանը՝ նշելով, որ նրա նկատմամբ ևս քրեական գործ չկա: Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել էր․ «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օպարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դասպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր