00:00:00

Կարեն Կարապետյանը կարող է նոր պաշտոն ստանալ Ռուսաստանում. «Коммерсантъ»

10:59, 25 հոկտեմբեր 2018

Գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իր քաղաքական կարիերան ավարտած ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ներառվել ռուսական «Զառուբեժնեֆտ» («Зарубежнефть») պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այդ մասին գրում է kommersant.ru-ն՝ ենթադրելով, որ հիշյալ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի հարուստ փորձի (2000-2010թթ.) արդյունք: Պարբերականի հետ զրուցած քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ Կարապետյանը կարող է անկախ տնօրենի պաշտոն ստանալ, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը: Այնուհանդերձ, պարզ չէ՝ Կարապետյանի հավանական նշանակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե իրականում կապված է նրա նախկին բիզնես կարիերայի հետ: TopContact-ից Արթուր Շամիլովը գտնում է, որ Կարապետյանի հավանական նշանակմամբ Ռուսաստանի Դաշնությունը, որը փորձում է լավ հարաբերություններ կառուցել ՀՀ նոր կառավարության հետ, հայկական վերնախավին ազդակ է ուղարկում առ այն, որ չի մոռանում նախկին քաղաքական առաջնորդներին: Աղբյուրը նկատում է, որ Ռուսաստանի իշխանությունները նախկինում էլ են կիրառել արտասահմանից հավատարիմ քաղաքական գործիչներին աշխատանքի հրավիրելու պրակտիկան: Այստեղ կարելի է նշել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի օրինակը. նա ներառված է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում: «Դա հետևողական քաղաքականություն է»,-եզրափակել է Շամիլովը՝ բերելով Շրյոդերի օրինակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր