00:00:00

Կառավարության նիստում որոշում կկայացվի հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել՝ «Համաներման մասին» օրինագիծը քննարկելու նպատակով. Ա. Զեյնալյան

23:37, 24 հոկտեմբեր 2018

Թեև հայտարարել էի, որ համաներման մասին օրենքը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը կքննարկի հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն, առավել արագ արդյունքի հասնելու համար՝ գտնվեց այլ լուծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ «Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 25-ի նիստում, Ազգային ժողովում «Համաներման մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու որոշում կկայացվի: Այն կքննարկվի 24 ժամյա ռեժիմով: Նախքան այդ, հոկտեմբերի 26-ին նախագիծը կքննարկվի ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այսպիսով, երկուշաբթի ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի բոլորի կողմից այդքան սպասված «Համաներման մասին» օրենքի նախագիծը»,– գրել է Զեյնալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր