00:00:00

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը, «Մոնակոն» մեկ միավոր տարավ Բելգիայից

02:53, 25 հոկտեմբեր 2018 Սպորտ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հոկտեմբերի 24-ին անցկացվում են երրորդ տուրի երկրորդ խաղային օրվա հանդիպումները: Քիչ առաջ ավարտվեցին 2 խաղեր։ «Մոնակոն» 1:1 հաշվով ավարտեց բելգիական «Բրյուգեի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով վերջնամասում: «Մոնակոն» Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրիի գլխավորությամբ առաջին խաղն անցկացրեց եվրագավաթներում: Չեմպիոնների լիգա, երրորդ տուր A խումբ «Բրյուգե» (Բելգիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 1:1 (տեսանյութ) Ուեսլի, 39 – Մուսա Սիլա, 32 B խումբ «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 2:2 (տեսանյութ) Հիրվինգ Լոզանո, 30, Լյուկ Դե Յոնգ, 88 – Լուկաս Մոուրա, 39, Հարի Քեյն, 55 Հեռացում՝ Հուգո Լյորիս, 79 («Տոտենհեմ»)

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր