00:00:00

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանեց Հայաստան

21:30, 24 հոկտեմբեր 2018

Քիչ առաջ Հայաստան ժամանեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Բոլթոնը Երևանում հանդիպում է ունենալու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պատվիրակությունը ամենաներկայացուցչական և քաղաքական առումով ամենաբարձր մակարդակի ԱՄՆ-ի պատվիրակություններից է, որը անկախությունից ի վեր այցելել է Հայաստան։ Նշենք, որ մինչ Հայաստան ժամանելը Ջոն Բոլթոնը եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ, հաստատել ԱՄՆ–ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր