00:00:00

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:25, 24 հոկտեմբեր 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային քարտեզում ներառվելիք, համաձայնագրի մի շարք գլուխներով նախատեսված միջոցառումները: Օրակարգում ընդգրկված հիմնական ոլորտներն էին՝ զբոսաշրջությունը, տարածքային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցությունը: Միջոցառումների կատարման համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են իրենց գերատեսչությունների մշակած ճանապարհային քարտեզները և համակատարող մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կատարվելիք միջոցառումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր