00:00:00

Բակո Սահակյանն ընդունել է Անտոնիա Արսլանին և Շվոն Նաշ Մարշալին

17:45, 24 հոկտեմբեր 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, արծարծվել են Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման այցելություններն Արցախ դարձել են պարբերական, ինչը կարեւոր է հայագիտական հետազոտությունների եւ գիտական ոլորտում Արցախի ու տարբեր երկրների փոխգործակցության խորացման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր