00:00:00

Մեր ցուցակում ՀՀԿ-ից կլինեն մեկ-երկու դեպքեր․ Փաշինյանն էլ կգլխավորի այն (տեսանյութ)

17:07, 24 հոկտեմբեր 2018

Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ չգան քվեարկության: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու հոկտեմբերի 22-ին չընդունվեց Ընտրական օրենսգիրքը: «Մեր կողմից ճնշում չի եղել, եղել է պայմանավորվածություն, որ մենք մեր խնդիրներն այս ընթացքում պետք է լուծենք եւ մարդիկ պայմանավորվածությունների համաձայն եկել են»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործող ԸՕ-ով ընտրությունների գնալն իրենց ձեռք է տալիս: «Մենք խնդիր չունենք, հին համակարգը չի լինելու: Այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ին ձայն էին բերում, էլ չեն առաջադրվելու, նրանք հազիվ ազատագրվել են»,- ասաց նա եւ նշեց, որ խոսել է գործարար պատգամավորների հետ եւ տեղեկացել, որ նրանք իրենց կամքին հակառակ են առաջադրվում, քանի որ նախկին իշխանությունների կողմից հստակ ցուցում է եղել՝ առաջադրվել, հստակ գումար ծախսել եւ հստակ թվով քվեներ ապահովել: Նա նաեւ ընդգծեց, որ իրենց իշխանության օրոք ընտրությունները չեն կեղծվելու: «Ես ձեւ չեմ անում: Երբ մենք պարտվենք ընտրություններում, մեր պարտությունը կճանաչենք եւ կհեռանանք: Ես ասում եմ՝ շանս չկա, որ ազատ ընտրություն չլինի»,- ասաց նա: Հարցին, եթե ԸՕ-ն չփոխվի, ապա չի՞ ստացվի, որ շեղվում է կառավարությունն իր ծրագրից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կառավարության ծրագիրն իրագործելու համար օրենք պետք է փոխել, իսկ կառավարությունն օրենք փոխելու լիազորություն չունի: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է, օրենքի նախագիծը մշակել է, գնացել Վենետիկի հանձնաժողովից համաձայնությունը ստացել է, եւ հիմա գնդակը խորհրդարանի դաշտում է»,- ասաց նա: Խոսելով ՔՊ-ի նախընտրական ցուցակի մասին՝ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Շիրակ Թորոսյանը կլինի իրենց ցուցակում, իսկ Գեւորգ Կոստանյանի տարբերակը բացառեց: Նա նշեց, որ դաշինքով են գնալու, որպեսզի պահեն «Իմ քայլը» դաշինքի անունը: «Այնպես մի ասեք, որ մեր ցուցակը բաղկացած է լինելու ՀՀԿ-ից: Հանրապետականներից կարող են մեր ցուցակում լինել մեկ, երկու, երեք դեպքեր»,- ասաց նա: Տարբեր տեղերից անհատներ կարող են լինել, բայց կուսակցական պայմանավորվածություններ չկան»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախընտրական ցուցակը ինքն է գլխավորելու՝ արտահերթ Խորհրդարանական ընտրություններում: Անդրադառնալով հարցին, որ ԸՕ-ի փոփոխությունների վրա աշխատած Դանիել Իոաննիսյանը դժգոհում է իրենից եւ իրեն է մեղադրում ԸՕ-ի նախագիծն ԱԺ-ում ձախողելու հետ կապված, Փաշինյանն ասաց. «Ես խոստանում եմ ուղղվել»: https://www.facebook.com/irakanum.am/videos/324718668338551/?__xts__[0]=68.ARDrrCl4tKFszzlgAbDlrU00dc1-LFNHtUVwiolcjM7M-gk9ayRM9T9HE3Tcf98mmIMbNl-q7lCktnP5RtQEmeUokiTYxFOK047fQs4nhEUYqFBvs7CTtjrkWPTjpZrq2UR322KYu4S1o_Y-mn1MB4prYFDPL8aGoH2NipHm4LHv2QteUyAQBlz6K4vYtqCleBhkt3FWjbA4s8fT&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր