00:00:00

Փաշինյանի խորհրդականի որդուց մինչև նախկին քաղաքապետի զավակ. ովքե՞ր են նոր թաղապետերը

20:54, 24 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 24-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի վարչական շրջաններում ղեկավարներ նշանակեց: Factor.am-ին նոր նշանակումների հետ կապված ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքերով խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Փաշինյանի խորհրդական Ֆելիքս Թադևոսյանը: Նա միաժամանակ նշեց, որ որդին՝ Թելմանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության Նուբարաշենի համակարգողն է և մեծ ներդրում է ունեցել քաղաքապետի ընտրություններում: Նուբարաշենի վարչական ղեկավարը նաև բիզնեսով է զբաղվում: Այս փաստը չհերքեց նաև հայրը: Թելման Թադևոսայանը «Գրին Վեյ թրեվլ» տուրիստական ընկերության տնօրենն է: Factor.am-ն արդեն գրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի սանիկը՝ Վիկտոր Մնացականյանը: Իսկ ահա Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը: Նա ևս պատահական մարդ չէ: Արման Աբրահամյանը Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին է: Հիշեցնենք, որ Սուրեն Աբրահամյանը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ է, իսկ որդին ԱԱԾ՝ արդեն նախկին աշխատակից: Մեզ հետ զրույցում Սուրեն Աբրահամյանը հաստատեց տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ ինքն այդ նշանակման հարցում որևէ դերակատարություն չի ունեցել։ Նյութի աղբյուրը՝ factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր