00:00:00

Փաշինյանն՝ առաջիկայում ձերբակալվող պատգամավորի մասին

20:28, 24 հոկտեմբեր 2018

Եկեք ոչ մի բան չասեմ, որ չստացվի, թե պիտակավորում եմ անում։ Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞ւմ նկատի ուներ ինքը, երբ ասում էր, որ առաջիկայում երրորդ հանրապետության ընթացքում պատգամավորի կողմից ամենախոշոր կաշառք տալու դեպքի վերաբերյալ բացահայտում է ստացվում։ Հարցին, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը՝ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա դեռ բացահայտվածներից ամենախոշորն է։ Ես ասեցի, որ մենք սպասում ենք թղթի։ Դրա պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել, որն այսօր ունենք»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել էր, որ պատգամավորներից մեկը կաշառքի գործով ձերբակալվելու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր