00:00:00

Ո՞վ է լինելու ձերբակալվող պատգամավորը

18:22, 24 հոկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում, նա անցնում է կաշառքի գործով: Փաշինյանը չհնչեցրեց պատգամավորի անունը: «ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տկոսով ապացուցված գործ է: Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը ստացանք, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է, բայց մոտ երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օպարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դասպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- ասել էր Փաշինյանը: Իրավապահ համակարգից առայժմ չեն շտապում տեղեկություններ տրամադրել վարչապետի սկանդալային հայտարարության վերաբերյալ։ ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Irakanum.am-ին ասաց, որ այս պահին տվյալ հայտարարության վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկություններ չունեն։ Այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր